Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մի քիչ Զոհրա՛պ եղեք

Մի  քիչ  Զոհրա՛պ  եղեք
22.06.2023 | 16:06

Թե բա՝ հայ մարդ է մեռել, խիղճ չունեք, ուրախացել եք...

Թե բա՝ թուրքերին ուրախացնում եք...

Հլը սրանց խելքին նայեք: Ո՞նց սրանց հասկացնես, որ թուրքերին ուրախացնողը հենց մեռածն էր: Ու դեռ քանի՜-քանի՜ թուրք ուրախացնող ունենք, որ առոք-փառոք ֆռֆռում են:

Վե՛րջ տվեք այդ մեյմունաբարո «մարդասիրությանը»:

Ամեն հողատու պիտի իմանա, որ իր հետ միայն թուք ու անեծք է տանելու, ու եթե երբևէ հիշվելու է՝ միայն թուք ու անեծքով է հիշվելու:

Հիշեցի, թե նման մի իրավիճակում ինչպիսի կոչով հանդես եկավ ամենապատվախնդիր հայերից մեկը՝ Գրիգոր Զոհրապը:

Փարիզում մի մեծահարուստ հայ էր մեռել: Ի դեպ, ընդամենը մեռել էր, ՔՊ-ականի պես հայրենիք չէր ծախել կամ հայրենիքի վաճառքի հանցակից չէր եղել:

Պարզապես ապրել էր ազգային խնդիրներին անհաղորդ կյանքով:

Ահա թե ինչպես արձագանքեց Զոհրապը դրա մեռնելուն՝ իր խմբագրած «Մասիս» թերթում.

«Բարիզի մեջ մեռնող այս կենցաղասեր ու օտարամոլ հայ հարուստն ալ մին էր այն էապես ողորմելի արարածներեն, որոնք հարստության երեսը տեսած օրերնուն՝ իրենց անցյալը ուրանալով կը պարծին: Մենք մեր արտաքին լուրերուն մեջ թաղեցինք այս օտարացած հայուն մահվան լուրը, ճիշտ ինչպես մեր եկեղեցականությունն ալ անոր դիակը պիտի թաղեր մեր գերեզմանատունեն դուրս: ՈՒ քանի հատ պիտի թվեինք այս կենդանի մեռյալներեն, եթե թվահամար մը շինելու փորձառությունն ունենայինք»:

Այո, հե՛նց այսպես:

Կրկնում եմ, այս մեռելը հայրենիք չէր ծախել, բայց, միևնույն է, ըստ Զոհրապի, պիտի շա՛ն պես թաղվեր, որովհետև անտարբեր էր եղել ազգային հոգսերի հանդեպ:

ՈՒ ո՛չ ոք չմտածեց նախատել Զոհրապին, թե՝ էս ի՞նչ ես գրել, չէ՞ որ հայ մարդ է մեռել:

Թե բա՝ հայ մարդ է մեռել...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ